Ի՞նչ կշահի Հայաստանում տուրիստական բիզնեսը. Պուտինն արգելել է ավիափոխադրումները Վրաստան

Արդեն կարծիքներ են հնչում, որ սա կարող է Հայաստանի տուրիստական բիզնեսին օգուտ բերել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ղեկավարը նաեւ կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:

Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

Մասնավորապես Արեն Ապիկյանը կարծիք է հայտնել, որ կարելի է խելացի գտնվել ու ռուս տուրիստների բերել Հայաստան: