ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Քննարկվել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղություններին վերաբերվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղություններին վերաբերվող հարցեր:

Քննարկվել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի, հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ համատեղ պատրաստության միջոցառումների հետ կապված, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցեր: