Հատուկ Գագիկ Ջհանգիրյանի համար քննչական նոր մարմին է ստեղծվելու. «Ժամանակ»

Առայժմ հայտնի չէ` ինչ գործառույթներով է օժտված լինելու նոր մարմինը, բայց, ըստ թերթի, այն ստեղծվելու է գլխավոր դատախազի նախկին տեղակալի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանում ստեղծվելու է քննչական նոր մարմին: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Դեռևս քննարկման փուլում է այն հարցը, թե ինչ գործառույթներով այն պետք է օժտված լինի, բայց հայտնի է, որ ստեղծվում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի համար»,– նշում է պարբերականը:

Ջհանգիրյանը 1991-1997 թվականներին աշխատել է Արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետև` արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1997-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ Զինվորական դատախազ, 2006-ի հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ։ 2007-ի փետրվարի 23-ին ազատվել է աշխատանքից։

Քոչարյանի պաշտպանը Ջհանգիրյանի ասածների առնչությամբ հաղորդում է ներկայացրել դատախազություն