ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերի մեկնարկը տվեցին բռնցքամարտիկները: Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներ:
Բռնցքամարտի մրցաշարը շատ ներկայացուցչական է, ու ինչպես շատերն են կարծում, կարելի է ասել Եվրոպայի առաջնությունն է հանդիսանում ոչ պաշտոնապես: Այդ պատճառով արդյունքի հասնելու համար յուրաքանչյուր բռնցքամարտիկից պահանջվում է լավ պատրաստականություն: Հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Ժիրայր Սարգսյանը, որը 56կգ քաշային կարգում 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռումինացի Ռոբերտ Ժտառառուի նկատմամբ:
Թիմակցի հաջողությունը ոգևորեց գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանին, որը դժվարին մենամարտում՝ 3:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դուշան Վելետիչի նկատմամբ: Իսկ ահա 91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը 1:4 հաշվով զիջեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Պետեր Մուլենբերգին: