«Երակներն անհետացան աչքի առաջ». Քիմ Քարդաշյանը երիտասարդացրել է ծեր տատիկին

Ռեալիթի շոուի աստղի համար մոդել է դարձել 85–ամյա կինը: Օգտատերերն ակտիվորեն քննարկում են, որ «իր երեխաների վրա փորձերից հետո Քիմը սկսել է գեղեցկացնել տարեցներին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ և բյութի բլոգեր Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ցնցել է օգտատերերին արտաքինը փոխելու ձգտումով. պարզապես այս անգամ նա փորձեր է արել իր տատիկի` Քիմ Մերի Ջո Քեմպբելի վրա, որը մոտ 85 տարեկան է։

Քարդաշյանն իր ապրանքանիշի նոր տոն (քսուք) է փորձարկել տատիկի ձեռքի վրա` ցույց տալու համար, թե ինչպես է քսուքն ազդում ծերացած մաշկի վրա։

«Տատիկս հարցնում իմ կոսմետիկայի մասին և ուզում, որ ես օգնեմ նրան քողարկել երևացող երակները։ Մենք գնացինք նրա տուն և ցույց տվեցինք, թե ինչպես է պետք օգտագործել քսուքը։ Եվ ինձ դուր է գալիս, թե որքան երջանիկ է նա և գոհ արդյունքից», – գրել է Քարդաշյանը և լուսանկար ու տեսանյութ հրապարակել։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ավելի քան 10 տարի օգտվում է մարմնի համար նախատեսված կոսմետիկայից։

Նշենք, որ կոսմետիկայի ազդեցությունը ցույց տալու համար Քարդաշյանը հաճախ է «օգտագործում» նաև իր երեխաներին, ինչի համար հեյթերները քննադատում են նրան։