ՌԱԴԻՈ

Մանուկյան․ «Կինոյի ոլորտը պետք է կարգավորվի օրենսդրորեն»

Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կինոյի մասին օրենք ունենալու անհրաժեշտության մասին։
Sputnik
Մանուկյան․ «Կինոյի ոլորտը պետք է կարգավորվի օրենսդրորեն»

Մանուկյանը հիշում է, որ դեռևս 90-ական թթ-երից կինոյի մասին օրենքի նախագիծ մշակելու փորձեր արվել են, բայց դրանք ոչ մի անգամ հաջողությամբ չեն ավարտվել տարբեր պատճառներով։

Կինոյի, արվեստի և աստղերի աշխարհ․ լուսանկարներ Բեռլինի 69-րդ կինոփառատոնից

«Կինոյի ոլորտը պետք է կարգավորվի օրենսդրորեն, որովհետև կան բազմաթիվ հարաբերություններ՝ կապված կինոարտադրության, կինովարձույթի, համատեղ արտադրության հետ` այն, ինչ այսօր եվրոպական և համաշխարհային կինոյում ընդունված է, որովհետև առանց համատեղ արտադրությունների հնարավոր չէ ունենալ կինոարտադրություն և խոսել կինոյի զարգացման մասին»,- ասում է Մանուկյանը՝ հավելելով, որ օրենքը պետք է կարգավորի պետական ֆինանսավորմամբ կինոարտադրության հարցը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկրներից է, որ առանց պետական աջակցության չի կարող խոսել կինոյի զարգացման և կինոյի հեռանկարների մասին։ Օրենքը պիտի նպաստի այդ աջակցությունն ավելի նպատակային օգտագործելու և որոշ կոռուպցիոն ռիսկերը բացառելու հարցերում։

Հիշեցնենք` հունիսի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել։

«Հայֆիլմ» կինոստուդիան վարձակալության է տրվում մասնավոր ընկերության