Կալանավորը փախուստի է դիմել՝ օգտվելով մոր հոգեհացին մասնակցելու հնարավորությունից

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հետապնդել են նրան, նույնիսկ՝ կրակել են մեքենայի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ժամեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգեբուժարանում. Գյումրու սպանության հետքերով

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավորներից մեկը քրեակատարողական հիմնարկի ծառայողների ուղեկցությամբ այսօր մասնակցել է մոր հուղարկավորության արարողությանը, ինչից հետո հարազատների հետ մասնակցել է նաև հոգեհացին: Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հաստատություններից մեկում մատուցված հոգեհացի ընթացքում կալանավորը դուրս է եկել շենքից, նստել հարազատներից մեկի մեքենան ու փախել՝ կոտրելով հաստատության դարպասները։

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները հետապնդել են նրան, նույնիսկ, ըստ շրջանառվող լուրերի՝ կրակել են մեքենայի ուղղությամբ։

Կալանավորը մի քանի տասնյակ մետր բարձր արագությամբ ընթանալուց հետո մեքենայով վթարի է ենթարկվել. դրանից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնել են նրան ու տեղափոխել կալանավայր։