«Ես նախագիծ էի սկսել Իրանի սահմանին, իսկ իշխանությունն ամեն ինչ իմ դեմ շրջեց». հայ ներդրող

Իրանի հետ սահմանին գտնվող ազատ առևտրի գոտում պետք է արտահանմանը միտված նոր արտադրություններ հայտնվեին, բայց արդեն 1.5 տարի է` հողային հարցերը խանգարում են նախագծի զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.Իրանի սահմանին գտնվող ազատ տնտեսական գոտին զրկված է աշխատանքային պայմաններից։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց ազատ գոտու կազմակերպիչ, գործարար Սարգիս Աղաբեկյանը։

Նրա խոսքով` իր բիզնես նախագծի համար անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվել, իր ընկերության դեմ հողատարածքների ձեռքբերման և օրինականությունը ստուգելու գործ է հարուցվել։

13 թիվը նրանց չի վախեցնում. ինչու են արգենտինացի կին գործարարները ժամանել Հայաստան

2017 թվականի մարտին կառավարության որոշմամբ նա արտոնագիր է ստացել Իրանի հետ սահմանին` Արաքս գետի ափին (Ագարակի գյուղի մոտ), ազատ տնտեսական գոտի կազմակերպելու համար։ Հայաստանի օրենսդրության համաձայն` նման ազատ գոտիներում գտնվող արտադրություններն ազատվում են գրեթե բոլոր հարկերից, եթե իրենց ապրանքը վաճառում են երկրի սահմաններից դուրս։ Պետությունը արտահանմանը միտված նոր արտադրություններ է ունենում։

Աղաբեկյանը` որպես կազմակերպիչ, պետք նախապատրաստեր բոլոր ենթակառուցվածքները (հոսանք, գազ և այլն) և գործարար հանդիպումների ու շնորհանդեսների ժամանակ ներդրողների ներգրավեր։ Անհրաժեշտության դեպքում նա պատրաստ էր ներդրողներին տրամադրել նաև այլ կազմակերպչական աջակցություն (մարքեթինգային և իրավական խորհրդատուներ գտնել և այլն)։ Դրա դիմաց նա կստանար վարձակալության վճար, իսկ դրանից էլ` շահույթ։ Իր ձեռնարկության բաժնետոմսերի 25%–ն Աղաբեկյանը պետությանն է փոխանցել։

2014 թվականին Աղաբեկյանը հող է գնել, իսկ 2017 թվականի մարտին, կառավարության որոշմամբ, արտոնագիր ստացել և դարձել ազատ գոտու կազմակերպիչ։ Այնուհետև կառավարությունում որոշել են պետական գոտի բացել մասնավորի կողքին։ 2017 թվականի նոյեմբերին «Սյունիքի» կողքին բացվել է «Մեղրի» ազատ գոտին, որտեղ մինչ օրս ներդրողներ չկան։

Ինչպես հարստանալ ու հարստացնել Հայաստանը. Փաշինյանի կոչը` Իտալիայի գործարարներին

«Մեզ ասացին` մի անհանգստացեք, մենք կարող ենք աշխատել սեփական տարածքում, դուք` ձեր։ Բայց փաստացի մեզ մոտ տեխնիկական խնդիրներ առաջացան։ Մեր տարածք տանող ճանապարհը փակ է, քանի որ մոտակայքում է գտնվում «Մեղրի» ազատ գոտին։ «Մուտքի մոտ մեզ մոտ պետք է մաքսային անցակետ լինի։ Այն, բնականաբար, պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն։ Բայց նրանք դա չարեցին։ Այսինքն մենք ստիպված ենք հայտարարել, որ մեզ խոչընդոտներ են ստեղծում աշխատելու համար։ Իսկ ինչի համար` պարզ չէ», – ավելացրեց Աղաբեկյանը։

Դրան գումարած` նրա դեմ քննություն են իրականացնում` ստուգելու համար, թե արդյոք նա օրինական ճանապարհով է հող ձեռք բերել Ագարակում։

Գործարարի համար անհասկանալի է` ինչով է ինքը խանգարել պետությանը, ինչու է իր հետ որոշել մրցակցել իշխանությունը։ Իսկ Հայաստանում առկա ներդրումային մթնոլորտին կլիմային դա, միանշանակ, օգուտ չէ։ Աղաբեկյանի խոսքով` բիզնեսը չի սիրում, երբ կանոնները կտրուկ` 180 աստիճանով շրջում են։

«Գուցե իշխանությունը որոշել է, որ կարող է ինձնից ավելի լավ ներդրողների ներգրավել։ Խնդրեմ։ Բայց ինչո՞ւ են դա անում այնպես, որ խանգարեն ինձ։ Շուրջբոլորը այնքան ազատ պետական հողեր կան, իմ հողակտորից հեռու։ Ինչո՞ւ են անմիջապես իմ կողքին հող վերցրել` փակելով ճանապարհս», – ավելացրեց Աղաբեկյանը։

Հույն գործարարը հայկական «մատնահետքեր» է գտել իր ճակատագրում ու որոշել է գալ Հայաստան

Նրա խոսքով` այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ Oxford Analytics փորձագիտական կենտրոնը Հայաստանը դասակարգել է որպես տնտեսության համար բարձր քաղաքական ռիսկեր ունեցող երկիր։

Աղաբեկյանը, սակայն, նշեց, որ ամբողջ վերոնշյալը նախարարների որևէ կոնկրետ կաբինետի չի վերաբերում։ Հարցեր են առաջացել 2017 թվականին, դեռ նախկին իշխանության օրոք, բայց շարունակվել են նաև նորի ժամանակ։ Գործարարն ընդգծեց` իր նպատակը սեփական պետության հետ թշնամություն անելը։

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք ուզում են իրենց կառավարությանը դատի տալ։ Ինձ համար գլխավորը մեկն է, որ այդ նախագիծը սկսի գործել։ Որպեսզի լավ լինի պետության համար, մի քիչ էլ ինձ` որպես գործարարի։ Այդ պատճառով ես պատրաստ եմ համագործակցության տարբեր հնարավորություններ ուսումնասիրել։ Գուցե մենք ինչ–որ կերպ միավորենք ջանքերը նախագծում», – ավելացրեց նա։

Ըստ Աղաբեկյանի` նման դեպքերը հետագայում բացառելու համար Հայաստանի գործարար շրջանակները պետք է ավելի ակտիվորեն պաշտպանեն իրենց շահերը և իրենց կարծիքը հայտնեն իշխանության տնտեսական քաղաքականության մասին։

Ի՞նչ են այդ մասին մտածում էկոնոմիկայի նախարարությունում։ Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին դեռ չի կարող լիարժեք գործել հողատարածքների հետ կապված չլուծված հարցերի պատճառով։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հերթական հարցմանը նախարարությունից նշեցին, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Իսկ ՊԵԿ–ում խոստացան իրավիճակը մեկնաբանել առաջիկայում։

Հիշեցնենք, որ «Մեղրի» ԱՏԳ–ն բացվել էր 2017 թվականի նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ։