Էդմոնդ Նազարյանը ոսկու արժանացավ` հաղթելով թուրք և ադրբեջանցի ըմբիշներին. տեսանյութ

Բուլղարիայի դրոշով հանդես եկող Էդմոնդ Նազարյանը հաղթեց նաև Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը 51 կգ քաշային կարգի եզրափակիչում 10-0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Քառորդ եզրափակչում էլ նա պայքարից դուրս թողեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։

Կիսաեզրափակիչում Նազարյանն առավելության էր հասել Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի նկատմամբ, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի մարզիկի հետ և հաղթեց նրան։

Նշենք, որ Էդմոնդը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։