«Բարով մնաս, Հայաստան». Տաթև Կարապետյանը մեկնեց, բայց խոստացավ վերադառնալ

Հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը պատմական հայրենիք այցելելուց հետո Հունաստան է մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկը, մեկնել է Հայաստանից, բայց խոստացել է վերադառնալ սեպտեմբերին։

«Բարով մնաս, Հայաստան։ Կվերադառնամ սեպտեմբերին։ Շատ գաղափարներ և ծրագրեր կան, մեկնում եմ անհավանական ոգեշնչված, կվերադառնամ դրանց լուծումներով», – գրել է Տաթևը և լուսանկար հրապարակել իրենց ընտանիքին պատկանող մասնավոր ինքնաթիռից։

Նա նաև ցուցադրել է յոգայի և մարդու մետաֆիզիկական երեք թաղանթների մասին իր գիտելիքները։ Հայուհին պատրաստվում է ամռան ընթացքում ծանոթանալ բոլոր երեք չափումների վարպետությանը։

«Հաջորդ տեղանքը հենց նրա համար է, որ բավարար ժամանակ մնա գրքերի և ինքդ քեզ հետ երկխոսելու համար։ Թռանք», – նշել է Տաթևիկը։

Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ

Կարապետյանը հաջորդ լուսանկարը հրապարակել է ոչ պակաս արևոտ Հունաստանից։ Տաթևը նշել է, որ Հունաստանը կարծես իր երկրորդ տունը լինի։ Ավագ որդու` Սամվելի հետ լուսանկարին կից նա հուզիչ գրառում է արել։

«Երբ մարդիկ ինձ հարցնում են` ինչպես եմ կարողանում այսքան ուժեղ լինել, ասում եմ` երեխաներս թույլ չեն տալիս, որ թագս ընկնի», – ընդգծել է հայուհին։

Երկրպագուներին դուր է եկել այս հուզիչ խոստովանությունը։

«Ավելի լավ է` տանը խառնաշփոթ լինի երեխաների հետ, քան կարգուկանոն առանց երեխաների», – գրել է alekss88888_tashir–ը։

«Դու լավագույն մայրն ես։ Ուժեղ, ինչպես ոչ ոք», – նշել է camicastanho–ն։

Նշենք, որ Կարապետյանները մի քանի օր անցկացրին Հայաստանում։ Նրանք լուսանկարներ հրապարակեցին Տավուշից և Էջմիածնից։