Արմեն Սարգսյանը երկու նոր դեսպանի նշանակման հրամանագիր է ստորագրել

Հայաստանը նոր դեսպաններ կունենա Չեռնոգորիայում և Ուզբեկստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու դեսպանի նշանակման հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում և Տաջիկստանում ՀՀ դեսպանը

Հրամանագրերից մեկի համաձայն` Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

Հովակիմյանը Չեխիայում դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։

Մյուս հրամանագրով Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արամ Գրիգորյանը (նստավայրը՝ Երևան):

Նշենք, որ դեսպանները նշանակվում են վարչապետի առաջարկով։

Սարգսյանը երկու փաստաթղթերն էլ ստորագրել է այսօր` հունիսի 20-ին։