ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի հայելին «թռցրել» են. լուսանկար

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խնդրում է վերադարձնել իր ավտոմեքենայի հայելին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտնաբերել է, որ իր ավտոմեքենայի հայելին չկա։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի հայելին «թռցրել» են. լուսանկար

«Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով, որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդ չափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների մասին»,– գրել է պատգամավորը։

Նա նաև հրապարակել է բացակայող հայելու լուսանկարը։

Պատգամավորի հրապարկմանը հաջորդել են նաև զվարճալի մեկնաբանությունները։

«Կարող է` աղջիկ է վերցրել շրթներկը թարմացնելու համար, մոռացել դրել է պայուսակը», «Մեծահոգի գնտվիր, օգնիր մերձավորին»,– գրել են օգտատերերը։