Երևանում թալանել են ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին

Թամամյանին հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դանակահարություն Արմավիրում. ընկերը դանակահարել է գերեզմանոցի ճանապարհին

Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։

Կայքը նշում է` Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում և ոստիկանության այն ծառայողներից էր, որը համարվում էր հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու «հեղինակությունների» ահ ու սարսափը։

Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։