Ուռուցքաբանության կենտրոնը չեն մասնավորեցնի. ԱԺ–ն հավանություն տվեց նախագծին

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական գույքի մասնավորեցման ծրագրից հանելու նախաձեռնության հեղինակն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը չի մասնավորեցվի։

Այսօր ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց պետական գույքի մասնավորեցման ծրագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որին կողմ քվեարկեցին 116 պատգամավոր։

«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը ցուցակից հանվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ։

Այդ երկու կենտրոնները միակն են իրենց տեսակի մեջ. դրանք օգնություն են ցուցաբերում այրվածքներով և ուռուցքներով հիվանդներին՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։

Ֆանարջյանի անվան կենտրոնը կարող է միաժամանակ ընդունել 500 հիվանդ, իսկ Ռադիացիոն բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը տարեկան բուժում է 500-600 մարդու և հսկողության տակ պահում 3 հազար հոգու։

Իրենց հանրապետական ընդգրկմամբ այդ հաստատությունները միակն են իրենց տեսակի մեջ տվյալ հիվանդությունների համար։ Ուստի որոշվել է չմասնավորեցնել դրանք։