Տղամարդը գնացել է գոմ ու չի վերադարձել. կախված ամուսնուն հայտնաբերել է կինը

Սյունիքի մարզում 55 տարեկան տղամարդ է ինքնասպան եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ Սիսիանի հիվանդանոցից ահազանգով շտապօգնություն է մեկնել Սյունիքի մարզի Ույծ գյուղ։

Դանակահարություն Արմավիրում. ընկերը դանակահարել է գերեզմանոցի ճանապարհին

Խումբն արձանագրել է, որ գյուղի տներից մեկի գոմում մահացած տղամարդ կա։ 55-ամյա տղամարդը գնացել է գոմ կենդանիներին կերակրելու և հակի թելով առաստաղից կախվել է։

Տնեցիները, տեսնելով, որ նա չկա, սկսել են փնտրել։ Այդ ընթացքում կինը մտել է գոմ ու տեսել կախված ամուսնուն։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։