ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Սոչիում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային բախվելուց հետո «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կանգառի մեջ, որտեղ կանգնած են եղել կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է «Կուբանսկիե նովոստին»։
Տրանսպորտի սպասող կանանցից մեկը մահացել է, մյուսը ծանր վնասվածքներ ստացել։ Ինչպես հայտնի է դարձել պարբերականի աղբյուրին, կանգառում կանգնած երկու երեխաները հիվանդանոց տեղափոխվելուց հետո կոմայի մեջ են ընկել։
Սոցցանցերում հրապարակած լուսանկարներում երևում է, որ «Նիվան» շրջվել է։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 19-ին Սոչիի Լազարևսկի շրջանում։