ՌԱԴԻՈ

Ավագյան. «Ամեն տարի գծանշումները թարմացվում են, և այս պահին էլ են կատարվում

Երևանի տարբեր փողոցներում մաշված գծանշումների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացնում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արկադի Ավագյանը:
Sputnik
Ավագյան. «Ամեն տարի գծանշումները թարմացվում են, և այս պահին էլ են կատարվում

Sputnik Արմենիան բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ Երևանի տարբեր փողոցներում մաշվել են հոծ գծերն ու անցումների համար նախատեսված գծանշումները, ինչը անհարմարություններ է հարուցում վարորդների համար: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացնում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արկադի Ավագյանը:

Քաշում են մյուս մայթ ու նորից հարվածում. Մոսկվայի զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը

«Ամեն տարի գծանշումները թարմացվում են, այս պահին էլ կատարվում են, պարզապես հիմա Երևանի որոշ փողոցներում տեղի են ունենում ճանապարհաշինարարական, ասֆալտապատման ու ճաքալցման աշխատանքներ: Մենք չենք կարող հիմա այդ փողոցներում գծանշումներ անել, չենք ցանկանում կրկնակի աշխատանք կատարել: Պարզապես Քաղաքապետարանի կողմից հայտարարված տենդերները մի փոքր ուշացել են: Քաղաքապետարանից մեզ պարբերաբար տեղեկացնում են շինարարական աշխատանքների ընթացքի մասին»,- հայտնեց Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արկադի Ավագյանը:

Նա տեղեկացրեց, որ երբ այդ փողոցներում ավարտվեն ճանապարհաշինարարական աշխատանքները, գծանշումները կթարմացվեն: Արկադի Ավագյանը անհարմարության համար քաղաքացիներին խնդրում է ներողամիտ լինել: