ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ լուսանկար է հրապարակել։
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են. տեսանյութ
«Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կաթողիկոսի նստավայրի շինարարությունը մոտենում է ավարտին։ Վերջին անգամ այն ավելի քան 100 տարի առաջ նորոգել է մեծ բարերար Մանթաշյանցը։ Այս անգամ այդ պատվին արժանացավ իմ ընտանիքը», – լուսանկարներին կից գրել է Տաթևիկը (առաջին լուսանկարը դիտելուց հետո կարող եք թերթել և դիտել հաջորդները)։
Օգտատերերը դիտել և գնահատել են հոգևոր կենտրոնում իրականացված աշխատանքների ծավալը։ Շատերը նշել են, որ Կարապետյանների ընտանիքը բարի գործ է անում։
«Ամեն անգամ նստավայրը ցույց եմ տալիս զբոսաշրջիկներին և պատմում ձեր ընտանիքի ու բարի գործի մասին», – գրել է karabala1988–ը։
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը XIII դար է «ուղևորվել»
«Մարմինս փշաքաղվեց, սա այնպիսի ներդրում է, ձեր ընտանիքն արդեն իսկ մեր Հայաստանի պատմության մի մասն է։ Այնքան եմ հպարտանում ձեզնով և մեծ ջերմություն ու հարգանք տածում», – նշել է ️marika_parsadanelli–ն։
«Կեցցեն, իրենց մասին հետք կթողնեն։ Ախ, եթե նման միջոցներ ունեցող բոլորը իրենց ժողովրդի համար որևէ բան անեին... », – գրել է dream953–ը։
Նշենք, որ Կարապետյաններն արդեն մի քանի օր է` Հայաստանում են։ Պատմական հայրենիք ժամանելով` Տաթևիկը խորհուրդ էր հարցրել բաժանորդներից, առաջիններից մեկն արձագանքել էր ռեփեր Տիմատին։