Նոր մանրամասներ. բերման ենթարկված կինը Hzham.am-ի լրագրողն է. Armtimes.com

Լրագրողը բերման էր ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 19-ին ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման ենթարկված կինը եղել է Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանը:

Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը:

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ նա հունիսի 18-ին  ներկայացել ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակ ու հայտնել, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

Սոչիում «Նիվան» մխրճվել է կանգառի մեջ. մահացել է մի կին, երկու երեխա կոմայի մեջ են. 16+

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։