Խոշոր վթար Կրասնոդարի մոտ. տասնյակ տուժածներ կան

Երթուղային ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, որը կանգնած է եղել լուսացույցի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Այսօր Կրասնոդարի մոտ ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է գրանցվել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչությանը։

Դանակահարություն Արմավիրում. ընկերը դանակահարել է գերեզմանոցի ճանապարհին

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Կրասնոդար–Վերխնեբականսկի ճանապարհի 43–րդ կիլոմետրում Մոսկվայի ժամանակով 07։45–ին։

«Բոդգան» մակնիշի ավտոբուսը մխրճվել է Volvo բեռնատարի մեջ, որը կանգնած է եղել լուսացույցի տակ։ ՃՏՊ–ի հետևանքով 10 մարդու տեղափոխել են հիվանդանոց։

Որոշ տվյալներով` տուժել են 17 մարդ։ Տեղեկությունը ճշտվում է։