Հայտնի է` ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին. Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Նախարարի թեկնածությունն առաջարկել է Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,– նշված է հրամանագրում։

Հիշեցնենք` հունիսի 7-ին նախագահը ստորագրել էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը:

Ռուստամ Բադասյանը մինչ այս Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն էր։