Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ ավելի թափանցիկ պայմաններով

Ընկերությունների հետ վարկային պայմանագրերում կնշվի ոչ միայն անվանական, այլ նաև իրական տոկոսադրույքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik.Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ պայմանագրերում ավելի մանրամասն նշված պայմաններով։ ԱԺ–ն «Սպառողական վարկավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ` 113 «կողմ» և 1 «դեմ» քվեներով։

«Սպառողական վարկավորման մասին» օրենքի համաձայն` ֆիզիկական անձանց համար սպառողական վարկերի պայմանագրում պետք է նշել վարկի ոչ միայն անվանական, այլ նաև իրական տոկոսադրույքը (հաշվի առնելով գնաճը)։

Հիմա օրենքի պահանջները կտարածվեն ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի համար միկրովարկերի, այդ թվում` մինչև 5 միլիոն դրամի չափով գյուղատնտեսական վարկերի վրա։