Ասուլիս. «Ինչպե՞ս կարելի է ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան»

Հունիսի 20-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս՝ «Զբոսաշրջության ոլորտի մասնագետների վերապատրաստման խնդիրներն ու տուրիզմի զարգացման ուղիները» թեմայով:
Sputnik

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար: Արդյո՞ք Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է համաշխարհային միտումներին համահունչ: Ինչպիսի՞ն պետք է լինեն զբոսաշրջային ոլորտի կադրերը 21-րդ դարում: Ինչպե՞ս ներգրավել Հայաստան այցելող ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ:

Այս և այլ հարցերին կպատասխանեն.

Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եվգենի Տրոֆիմովը,

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը,

«Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանը։

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: