Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում և ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի բարձր, հեռու և արագ. Ֆրանսիայում բացվել է միջազգային ավիասրահը. լուսանկարներ

Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով:

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն:

Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները,աերոտիեզերական տեխնոլոգիաները:

Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ:

Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն։

ՀՀ նախագահը Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցով։