Պայթյուն Վայոց ձորում. գլանանոթը պայթել է ու ավերել տարածքը. լուսանկար

Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Եղեգնաձոր քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան. միայն շինությունն է վնասվել:

Պայթյուն Վայոց ձորում. գլանանոթը պայթել է ու ավերել տարածքը. լուսանկար

Լիցքավորողը մի քանի մետր հեռու՝ բենզալցակայանի մոտ է կանգնած եղել, երբ թթվածնային գլանանոթը  պայթել է ու ավերել տարածքը:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ հաճախորդներից մեկինն է եղել, որն այն բերել էր լիցքավորման ու հեռացել:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները: