«Վանաձոր» ՔԿՀ-ում փորձել են թմրանյութ փոխանցել զուգագուլպայով

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ հայտնաբերել են պարսպից նետված զուգագուլպան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերել են աշխատակիցները: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Փորձել է թմրանյութ բերել Հայաստանի տարածք. սահմանապահները բռնել են Իրաքի քաղաքացուն

Զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: