Սարսափելի դեպք Շիրակում. տղամարդը հորեղբոր տղայի կախված դին հայտնաբերել է կամրջի տակ

Գյուղում խոսում են, որ տղամարդը ֆինանսական փոքր խնդիրներ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երեկ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աղին գյուղի կամրջի տակ մի տղամարդ գտել է իր հորեղբորորդու դին՝ պարանով կախված վիճակում։

Սարսափելի վթար Լոռիում. կինը մահացել է, 2 երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

Ինքնասպանություն գործած տղամարդը 44 տարեկան էր։ Նա ապրում էր հենց Աղին գյուղում, երեք անչափահաս երեխայի հայր էր։ Նրան համագյուղացիները դրական են բնութագրում և հստակ չեն կարողանում հասկանալ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։

Գյուղում խոսում են միայն, որ տղամարդը մի փոքր ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Ինքնասպանության օրը նա մասնակցել է համագյուղացիներից մեկի թաղմանը, որից հետո անհետացել։

Հարազատները փնտրել են նրան ու հայտնաբերել կամրջի տակ՝ պարանով կախված։ իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու իրական պատճառները։