Ռեփեր Արսեն Անտոնյանը դարձել է Տիմատիի Black Star լեյբլի նոր դեմքը

Ռուսական Black Star պրոդյուսերական ընկերությունն ու ձայնագրման անկախ լեյբլը նոր ներկայացուցիչների է հավաքագրել, նրանց թվում է նաև հայ ռեփերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Սանկտպետերբուրգցի ռեփեր Արսեն Անտոնյանը, որ հայտնի է ARS-N կեղծանունով, համալրել է հայտնի Տիմատիի թիմը և դարձել Black Star լեյբլի դեմքը։ Instagram–ի իր էջում այս մասին գրել է Անտոնյանը։

«Անունս ARS-N է, և ես BLACK STAR լեյբլի նոր արտիստն եմ», – հայտարարել է Արսենը։

Նա ավելացրել է, որ իրեն զգում է այն ֆուտբոլիստի պես, որը մանկուց երկրպագում է կոնկրետ թիմի, երազում նրա տարբերանշանով շապիկ հագնել և ահա երկար տարիներ անց կանգնած է խաղադաշտում հենց այդ թիմի կազմում` փափագած շապիկը հագին։

Երկրպագուները հավանել ու մեկնաբանել են նրա գրառումը։

«Կեցցե՛ք, այժմ միայն առաջ։ Արժանիները վերցրին այն, ինչին արժանի էին։ Բարձունքներ ձեզ կյանքի ճանապարհին», – գրել է tatulya__13–ը։

«Շնորհավորում եմ, Արսեն։ Հզոր է։ Ապրես, հուսախաբ չարեցիր։ Այնքան ուրախ եմ քեզ համար», – գրել է anastasiasamurova–ն։

Նրանից բացի, Տիմատին ևս 4 ներկայացուցիչ է վերցրել։

Հրմշտոց ու հիասթափություն Երևանում. Տիմատիի ռեստորանի բացումն ընտրյալների համա՞ր էր

Հայտնի է, որ Անտոնյանն իր առաջին թրեքը գրել է 2010 թվականին, բայց ավելի պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է երաժշտությամբ զբաղվել 2016 թվականից։

Անտոնյանն ամենայն հավանականությամբ փոխարինելու է հայրենակցին` հայտնի երգչուհի Kristina Si–ին (Քրիստինա Սարգսյան)։ Սարգսյանը լեյբլում ձայնագրվել է 2013-2018 թվականներին։ Անցած տարվա գարնանը նա լքեց Black Star–ը և սկսեց օգտվել այլ կեղծանուններից` K.S., Krissy և Kristina։

Սակայն նա վիճեց լեյբլի ներկայացուցիչների հետ` հայտարարելով, որ Black Star–ն առանց իր իմացության ու համաձայնության իր բեմական անունը որպես ապրանքանիշ է գրանցել։ Քրիստինան դատի է տվեց Black Star–ին` պահանջելով արգելել օգտագործել իր կեղծանունը։