Մնացականյան–Մամեդյարով բանակցությունները Վաշինգտոնում. հանդիպումն ապարդյուն կլինի՞

Հայկական կողմը նոր շեշտեր է դրել բանակցային գործընթացում և չի պատրաստվում դրանցից հրաժարվել, համոզված է քաղաքագետ Արեգ Գալստյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների գալիք հանդիպումը Վաշինգտոնում անակնկալներ չի խոստանում։ Վերջերս երկու գերատեսչությունների միջև տեղի ունեցած հեռակա բանավեճի և ղարաբաղյան հակամարտության գոտում ընդհանուր առմամբ լարված իրադրության ֆոնին առավելագույնը, որ կարելի է ակնկալել, իրավիճակը լիցքաթափելու ինչ–որ միջոցների մշակումն է։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ձեռք բերված պայմանավորվածությունները միշտ չէ, որ իրագործվում են։

Եթե մեծ պատերազմի մասին որոշում կայացվի, ապա դրա հեղինակն Ադրբեջանը չի լինելու. փորձագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի խոսքով` Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր մոտեցումներից ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Հայկական կողմը նոր շեշտեր է ներմուծել բանակցային գործընթացում և չի պատրաստվում հրաժարվել դրանցից։ Խոսքը, իհարկե, բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին է։ Հենց այդ պատճառով հիմա հարկ չի լինում խոսել կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին։

«Լավ կլիներ, եթե կողմերը պայմանավորվեին թեկուզ մի քիչ նվազեցնել լարվածության մակարդակը շփման գծում, ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Գալիք հանդիպումն ավելիին ընդունակ չէ, առարկայական քննարկումների և պայմանավորվածությունների համար նախադրյալներ չեմ տեսնում», – ասաց Գալստյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Նա ենթադրում է, որ հանդիպման արդյունքներով կլինեն հերթական արտահայտություններ, օրինակ «կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը», «անհրաժեշտ է հետևել սկզբունքներին»։

Փորձագետը նաև ենթադրեց, որ հայկական կողմը փորձում է կրկին վերադառնալ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններին` ձեռք բերված 2016թ–ին։ Դրանից հետո դրանք մնում են թղթի վրա, իսկ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անցած տարվա հանդիպումից հետո ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ Բաքուն կարողացել է «թաղել» դրանք Հայաստանի իշխանությունների անհետևողականության պատճառով։

Բաքվում պարզաբանել են, որ դեպքում են պատրաստ Հայաստանի հետ բանակցել

Գալստյանի կարծիքով` պայմանավորվածությունները չեն վերացել օրակարգից, և Երևանն անհրաժեշտ ժամանակ կխաղարկի այդ հաղթաթուղթը բանակցություններում։

Հիշեցնենք, որ պայմանավորվածությունները վերաբերում են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներմուծելուն, հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային հնարավորություններն ընդլայնելուն և վստահության միջոցներն ամրապնդելուն։

Միաժամանակ, վերջին տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ միայն պայմանավորվածությունները բավական չեն, պետք է իրագործել դրանք գործնականում։ Դրանք ոչ միայն չեն իրագործվում, այլ նաև վերահսկողության մեխանիզմներ չկան, թե ով և ինչու է դրանք խախտում։

Այդ իրավիճակում Հայաստանին ուրիշ բան չի մնում, քան իր դիրքորոշումը պնդելը, բոլոր գործիքներով ադրբեջանական ճնշմանը հակազդելը և զուգահեռ բանակն ամրապնդելը, կարծում է փորձագետը։

Նրա խոսքով` Հայաստանի մինիմում ծրագիրը Ադրբեջանին ռազմական և տնտեսական առումներով զսպելն է։ Գալստյանը համոզված է, որ այդ երկու գործոններից են կախված Հայաստանի հաջողությունները դիվանագիտական ասպարեզում։