«Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս». Մկոյի զվարճալի լուսանկարը

Հանրահայտ ու սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումները երբեմն լուրջ ենթատեքստեր են պարունակում։ Նա միշտ յուրօրինակ ձևով է արձագանքում հանրային իրադարձություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն առաջին հայացքից ստիպում է ժպտալ, որովհետև նա քթին հսկայական ակնոց է դրել։

«Կան մեկնաբանություններ, որոնք էս ակնոցով պիտի կարդաս, որ իմաստը հասկանաս»,- հրապարակմանը կից գրել է նա։

Դերասանի էջի հետևորդները մեկնաբանել են նրա հրապարակումը և նշել, որ երբեմն այդ ակնոցն էլ չի օգնի։

Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելին քան 8000 մարդ է հավանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը նկարվել էր տակառների մոտ։ Հրապարակմանը կից գրել էր․ «Էդ ու՞մ վրա եք բոչկա գլորում»։