Ի՞նչ է պետք երջանիկ կին լինելու համար․ Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի հաղորդավարուհին դստեր հետ լուսանկար է հրապարակել ու կնոջ մասին հետաքրքիր պատմություն ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր 3 տարեկան դստեր՝ Անի Անդրեայի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու մի հետաքրքիր պատմություն գրել։

«Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ»․ անկեղծ զրույց Անդրանիկ Հարությունյանի հետ

«Կար-չկար, աղքատ հրեաների մի ընտանիք կար։ Այդ ընտանիքում երեխաները շատ էին, իսկ ֆինանսական միջոցները` սուղ։ Խեղճ մայրն անդադար եփում էր, լվանում ու բարձրաձայն դժգոհում կյանքից: Մի օր կնոջ ուժերը լիովին սպառվեցին, ու նա գնաց քահանայի մոտ` հարցնելու, թե ինչպես կարելի է լավ մայր դառնալ։ Լուռ ու մտածկոտ վերադարձավ տուն։ Այդ օրվանից հետո կինը 180 աստիճանով փոխվեց։ Թեև ընտանիքի ֆինանսական միջոցները չէին ավելացել, և երեխաներն էլ ավելի լսող ու խելոք չէին դարձել, բայց կինն այլևս չէր բարկանում։ Նրա դեմքին բարեհամբույր ժպիտ էր հայտնվում։ Բոլորը միայն մի բանի վրա էին զարմանում․ կինը շաբաթը մի անգամ գնում էր շուկա, վերադառնում էր տուն և ամբողջ երեկո փակվում իր սենյակում։ Հետաքրքրությունը տանջում էր երեխաներին։ Մի անգամ նրանք խախտեցին արգելքը և մտան մայրիկի սենյակ։ Տեսան, որ մայրը նստած է սեղանի մոտ, թեյ է խմում ու քաղցրավենիք ուտում։

«Մամ, ի՞նչ ես անում: Բա մենք․․․», -վրդովված բղավեցին երեխաները։ «Ինձ մի խանգարեք երեխաներ, - հանգիստ պատասխանեց մայրը,– ես երջանկացնում եմ ձեր մայրիկին»:

Հաղորդավարուհու էջի հետևորդները համաձայնել են նրա հետ` նշելով, որ կնոջը ժամանակ առ ժամանակ հանգիստ է պետք, որպեսզի ավելի համբերատար, բարի ու ներողամիտ դառնա։

Նշենք, որ Լիլիթի և հաղորդավար Վահե Խանամիրյանի դուստրը ծնվել է 2016 թվականի փետրվարի 23-ին։