Հենրիխ Մխիթարյանն ու հարսը պարում են. նոր տեսանյութեր

Համացանցում հրապարակվել են հայտնի ֆուտբոլիստի և գործարարի դստեր հարսանեկան արարողության նոր տեսագրությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողության տեսագրությունները հրապարակվել են տեսանյութերը հրապարակվել են ֆուտբոլիստի Instagram–յան էջում։

Տեսագրություններում երևում են հարսանեկան հրավառությունն ու տորթը։

Instagam–ում հրապարակված մեկ այլ տեսանյութում էլ Հենրիխն ու Բեթին պարում են։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը կայացել է երեկ մտերիմների և հարազատների շրջապատում` հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սան Լացցարո դելի Արմենի կամ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։