Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի. Միրզոյանը ներկայացրեց նրան

Հայտնի է` ով կփոխարինի Նարինե Թուխիկյանին, որն օրեր առաջ հրաժարվել էր պատգամավորական մանդատից և նշանակվել Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Այսօր` ԱԺ–ի հերթական նիստի ժամանակ, նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց նոր պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին:

«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,- ասաց  Միրզոյանը:

Հովհաննիսյանն օրենսդիրների և հանրության առաջ երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ շահերի պաշտպանությանը։

Նշենք, որ Հովհաննիսյանը փոխարինում է «Իի քայլի» արդեն իսկ նախկին պատգամավոր Նարինե Թուխիկյանին (Խաչատուրյան)։

Թուխիկյանը մայիսի 31–ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից և հունիսի 11–ին նշանակվել Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար:

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի. Միրզոյանը ներկայացրեց նրան