Huawei-ն իր սմարթֆոնների Android-ը մեկ անգամ էլ կթարմացնի

Հրապարակել է այն սմարթֆոնների ցանկը, որոնք առաջինն են թարմանալու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Չնայած նրան, որ չինական Huawei ընկերությունն արդեն փորձարկում է իր նոր օպերացիոն համակարգը, այդուհանդերձ նրա արտադրած սմարթֆոնները կթարմանան մինչև Android Q:

Նոր սմարթֆոնը չի վնասվել մոտ 31 կմ բարձրությունից ընկնելուց հետո

Gizchinan-ն հրապարակել է այն սմարթֆոնների ցանկը, որոնք առաջինն են թարմանալու:

Դրանք են՝ Huawei P30 Pro, Huawei P30, Huawei P30 Lite, Huawei Mate 20 Pro, Huawei Mate 20, Huawei Mate 20 x 5G, Huawei Mate P Smart 2019, Huawei Mate P Smart+ 2019, Huawei Mate P Smart Z, Huawei P20 Pro, Huawei P20:

Honor սարքերի մասին դեռևս չի խոսվում, բայց չի նշանակում, որ այդ ապրանքանիշի սմարթֆոններ օգտագործողները պետք է հուսահատվեն:

Հայտնի է, որ Huawei-ը թարմացնելու է իր սմարթֆոնները, բայց անելու է այդ ամենը՝ պահպանելով ԱՄՆ կառավարության կիրառած պատժամիջոցները և առանց Google-ի հետ համագործակցության:

Հիշեցնենք, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող առևտրային պատերազմի պատճառով Google-ը հրաժարվել էր համագործակցել Huawei ընկերության հետ: