Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն

Ամերիկյան ընկերությունը դեռ չի ներկայացրել 2019 թվականի սմարթֆոնները, բայց հաջորդ սերնդի iPhone-ների մասին տեղեկություններն արդեն հայտնվել են համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Չինացի վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտնել է, որ 2020 թվականին Apple-ը կրկին կներկայացնի iPhone-ի երեք մոդել, որոնք կունենան 5.4, 6.1, 6.7 դյույմանոց էկրաններ: Այս մասին հայտնում է Macrumors-ը:

Google-ը վիդեոխաղեր ստեղծելու համար... վիդեոխաղ է ստեղծել. տեսանյութ

Նշվում է, որ երեք սմարթֆոնն էլ կունենան OLED մատրիցաներ։ Բացի դրանից, երկուսը զինված կլինեն 5G ցանցում սպասարկվող Qualcomm մոդեմներով:

Վերլուծաբանը հայտնել է, որ Apple-ն այդուհանդերձ շարունակելու է աշխատել նաև սեփական արտադրության 5G մոդեմների ուղղությամբ:

Ընկերությունը մտադիր է ամենաուշը 2022-2023 թվականներին դրանք օգտագործել իր արտադրած սմարթֆոններում: