Աբովյանում տարեց թոշակառուն ինքնասպան է եղել քաղաքի բանուկ մասում

Հարևանները խոսում են, որ նա վերջերս առողջական խնդիրներ է ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Այսօր առավոտյան Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասում զբոսնող մարդիկ նկատել են փողոցում ընկած տղամարդու, որի գլխից արյուն է հոսել:

Գեղարքունիքում 7-րդ դասարանցու են դանակահարել

Անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Ժամանած խումբը 74-ամյա տղամարդուն տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն:

Նրան օգնություն ցույց տված անձինք նկատել են, որ գետնին ատրճանականման առարկա կա: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկները ոչ միայն արձանագրել են տղամարդու կենսաբանական մահը, այլև պարզել, որ գլխին հրազենային վնասվածք կա:

Նախնական վարկածով՝ աղջկա հետ ապրող թոշակառու տղամարդը ինքնասպան է եղել: Հարևանները խոսում են, որ նա վերջերս առողջական խնդիրներ է ունեցել, և, ամենայն հավանականությամբ,  դա է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը: