Սարսափելի վթար Լոռիում. կինը մահացել է, 2 երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Սպիտակ քաղաքից Գյումրի տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրին ճակատ-ճակատի բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։

Սարսափելի վթար Լոռիում. կինը մահացել է, 2 երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

«Գոլֆի» վարորդը, որը մոտ 35-ամյա կին էր, մահացել է։

Սարսափելի վթար Լոռիում. կինը մահացել է, 2 երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

«Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է Սպիտակ բժշկական կենտրոն։

Սարսափելի վթար Լոռիում. կինը մահացել է, 2 երեխայի տեղափոխել են հիվանդանոց. լուսանկարներ

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ «Գոլֆի» սրահում երկու երեխա է եղել, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց։