Փորձել է թմրանյութ բերել Հայաստանի տարածք. սահմանապահները բռնել են Իրաքի քաղաքացուն

Իրաքի քաղաքացին հայտարարել է, որ թմրանյութն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Հարցաքննության ընթացքում Իրաքի քաղաքացին պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:

Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար: