Ադամյան․ «Օձերին պետք է շրջանցել, կտրուկ շարժումներ չանել, սպասել, որ օձը հեռանա»
© Sputnik
2-3 տարին մեկ, նման իրավիճակ Հայաստանում լինում է․ օձերն ակտիվանում են։ Օձերն ակտիվանում են, երբ ջերմաստիճանը բարձրանում է և ջրի խնդիր է առաջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
Ըստ նրա՝ օձերի ակտիվացման փուլում խայթոցի վտանգն ավելանում է։ Առաջին հերթին պետք է բնակչության հետ աշխատանք տանել և բացատրել՝ ի՞նչ անել, երբ հանդիպում են օձի։
«Օձերին պետք է շրջանցել, կտրուկ շարժումներ չանել, սպասել, որ օձը հեռանա»,-հիշեցրել է Ադամյանը։
Ադամյանի կարծիքով՝ ամենակարևորը հակաթույնի առկայությունն է բոլոր համայնքներում, հատկապես գյուղական, առաջին օգնություն ցուցաբերելու համար։
Բնապահպանը հիշեցրել է, որ ամենավտանգավոր օձերը իժն ու գյուրզան են, որոնց խայթոցի դեպքում մահացության հավանականությունը 80 տոկոս է։