ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram–ի բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես է ամուսինը` Տիգրան Քեոսյանը, պարում պրոդյուսեր Ալեքս Բոկովի հետ։
«Կիրակին ընկերների ամառանոցում։ Զվարճանում են տղաները», – գրել է Սիմոնյանը։
Կադրերում երևում է` ինչպես են Քեոսյանն ու Բոկովը պարում Boney M խմբի «Sunny» հիթի տակ։
Սիմոնյանի գրառումը զվարճացրել է բաժանորդներին։
«Երիտասարդության երաժշտությունը չի հնանում», «Որտեղ իշխում է սերը, հենց այդպես էլ պետք է լինի», «Ճիշտ ընկերներ են», «Ահա թե ինչ է նշանակում կին լրագրող ունենալը», – արձագանքել են օգտատերերը։
Ավելի վաղ Սիմոնյանը Instagram–ում տեսանյութ էր հրապարակել, որում նրանց երեխաները հայերեն էին խոսում։