ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ Էջմիածին քաղաքում գտնվող հողատարածքում հրդեհ է բռնկել։
ԱԻՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ահազանգը ստացել են երեկ` հունիսի 16-ին, ժամը19։43-ին։
«Ժամը 20։56 հրդեհն արդեն մարված է եղել»,– նշեցին ԱԻՆ–ից։
Ըստ տեղեկությունների` այրվել է 3.5 հեկտար հողատարածք, որտեղ եղել է 400 ծիրանենի։ Ծառերի մի մասը վնասվել է։
Հրդեհի պատճառը հայտնի չէ։