ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Եգիպտոսում մահացել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին. այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մուրսին զբաղեցնում էր նախագահի պաշտոնը 2012-2013 թվականներին։
Նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է լրտեսության մասին գործի դատական նիստի ժամանակ։ 2013 թվականին իշխանությունից հեռացված քաղաքական գործիչը «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկն էր, անցնում էր կալանավայրից զանգվածային փախուստի և 2011 թվականի սկզբին «արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ փախուստի կազմակերպման գործով։
Ավելի վաղ դատարանը Մուրսիին մահապատժի էր դատապարտել, սակայն Վճռաբեկ դատարանը չեղարկել էր այդ դատավճիռը և կրկին գործն ուղարկել ուսումնասիրման` «ապացույցների բազայում առկա բացերի պատճառով»։