Գեղարքունիքում 7-րդ դասարանցու են դանակահարել

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Խոշոր հրդեհ Եռաբլուրի տարածքում. հրշեջները դեպքի վայր են մեկնել

Դանակահարված վիճակում Ներքին Գետաշեն գյուղի բուժհաստատություն է տեղափոխվել նույն գյուղում ապրող 12-ամյա մի տղա: Նրա վնասվածքը մեջքին է եղել:

Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝  անչափահասին դանակահարել է նույն գյուղի բնակիչ 28-ամյա մի տղա, որին գյուղ եկած ոստիկանները տարել են բաժին:

Նախնական վարկածով՝ դանակահարված պատանին ընկերների հետ ծաղրել է երիտասարդին, որն էլ նյարդայնացել ու ընկել է պատանիների հետևից՝ դանակահարելով նրանից մեկին:

Այլ մանրամասներ իրավապահները պարզում են: Մեր տեղեկություններով՝ տուժած տղան սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում: