Բոզոյան․ «Փաշինյանի նպատակն է դատական համակարգի միջոցով հարձակվել իր հակառակորդների վրա»
© Sputnik
Բոզոյանը նշում է, որ այսօրվա իշխանությունը նպատակ է դրել դատական համակարգից ստանալ պատժիչ, ստալինյան համակարգ։
«Եթե նախորդ իշխանությունների նպատակը դատական համակարգի միջոցով վահան սարքելն էր, Փաշինյանի նպատակը նաև հարձակվելն է իր հակառակորդների վրա»,-ասում է նա։
Քաղաքագետը մտավախություն ունի, որ եթե իշխանությունը կարողանա նաև իր հսկողության տակ վերցնել ԲԴԽ-ն, ապա հաջորդ քայլը կլինի դատավորների նկատմամբ վեթինգի իրականացումը։ Եթե հանրությունը չարթնանա և չընդդիմանա այս պրոցեսներին, ապա վերջում կառնչվի այնպիսի վտանգավոր պրոցեսների հետ, որի հետևանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան հարևան Վրաստանում։