Բարի ավանդույթ. Թբիլիսիում տոլմայի փառատոն է անցկացվել. լուսանկարներ

Սրբազան հայրն օրհնել է տոլմայով լի կաթսաները, ու «համեղ» միջոցառումը մեկնարկել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում անցկացվել է «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ամբողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև Սրբազան հայրը օրհնել է տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթել փառատոնին։

Մուրազաբեր ձվիկներ, ավանդական խորոված, ջենգյալով հաց ու ոչ միայն. «Ուտեստ ֆեստը» Երևանում

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնել, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փառատոները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվել է նաև երգի ու պարի կատարումներով։

Լևոն Օգանեզովը տոլմա եփել է սովորեցրել Մալիշևային ու խորհուրդ է տվել «Արցախ» օղի խմել