Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել. ո՞վ է կրակողը

Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Դեպքը տեղի է ունեցել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար»,–հայտնում է ՊՆ–ն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ասկերանի մարտական դիրքերից մեկում, որտեղ զինվորները վիճել են ու հետո կրակոցներ են հնչել։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

Զինծառայողը վնասվածք է ստացել աչքի շրջանում. ձերբակալվել է ծառայակիցը. նոր մանրամասներ