Google-ը վիդեոխաղեր ստեղծելու համար... վիդեոխաղ է ստեղծել. տեսանյութ

Առանց որևէ ծրագրավորման լեզու իմանալու հնարավո՞ր է վիդեոխաղ ստեղծել։ Պարզվում է` հնարավոր է։ Ուղղակի ցանկություն է պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik.Google-ը ստեղծել է Game Builder կոչվող մի խաղ, որը թույլ է տալիս պարզունակ խաղեր ստեղծել։ Այս մասին նշված է Google-ի պաշտոնական բլոգում:

Խաղում հնարավոր է տեղափոխել հերոսներին, տեղաշարժել դեկորացիաները և սեփական աշխարհ ստեղծել: Անվճար խաղը հասանելի է ինչպես Windows-ի, այնպես էլ MacOS-ի համար:

Game Builder-ն ունի մի քանի խաղացողների ռեժիմ, որի շնորհիվ մեկից ավելի մարդիկ կարող են միաժամանակ աշխատել մեկ խաղի վրա: Խաղացողները կարող են իրենց ստեղծածը տարածել, ինչպես նաև դիտել այլ օգտատերերի ստեղծած խաղերը:

Թեև խաղի հիմնական գաղափարն այն է, որ մարդկանց թույլ տան առանց որևէ ծրագրավորման լեզվի իմացության հետաքրքիր խաղեր ստեղծել, այդուհանդերձ ավելի հմուտները կարող են ստեղծված նախագիծը համալրել JavaScript ծրագրավորման լեզվի միջոցով։

Այ քեզ բան. ի՞նչ կմախք կա Tesla-ի գզրոցում, Huawei-ի նորույթն ու Yandex-ի «թիթիզ» գաղափարը