ՌԱԴԻՈ

Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»

Շատ լավ է, որ հայ երաժիշտները «դրսում» են նվագում, բայց այստեղ էլ նրանց կարիքը կա։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մշակութային կարևոր խնդրի մասին։
Sputnik
Սմբատյան․ «Ցանկանում եմ, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»

Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` հայ երաժիշտները համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին և շատ լավ մասնագետներ են։

«Իմ ցանկությունն է, որ երաժիշտները Հայաստանում վարձատրվեն եվրոպական սանդղակով»,– ասում է նա։

Սմբատյանի խոսքով` շատ լավ երաժիշտներ գնացել են Հայաստանից։ Իհարկե, Հայաստանի համար պատիվ է, որ իր երաժիշտները նվագում են աշխարհի լավագույն նվագախմբերում, բայց այստեղ էլ նրանց կարիքը կա։

Սմբատյանն ասում է, որ եթե մենք չկարողանանք բարենպաստ միջավայր ստեղծել երաժիշտների համար, որպեսզի իրենք կարողանան նույն գումարը վաստակել այստեղ, նրանք միշտ կգնան։