«Սատանի կամուրջ» գնացողների ծրագրերը պետք է փոխվեն. տարածքում սողանք է եղել

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ–ը դիմել է քաղաքացիներին` հորդորելով հունիսի 16-18–ը չայցելել «Սատանի կամուրջ»։

«Հա՛, ես պահում եմ ու նորմալ եմ պահում». Երևանի փողոցներում առյուծ է զբոսնում. լուսանկար

«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի: Հալիձոր գյուղի հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Ի դեպ, սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: