ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը

Հայտնի է նաև, թե ովքեր են կուսակցության վարչության 21 անդամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Ինչպես փակ նիստից հետո տեղեկացրեց նախարար Արայիկ Հարությունյանը, առաջադրված է եղել 3 թեկնածու` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան և Սուրեն Պապիկյան։

Էդ ի՞նչ ջիգյար եք կերել, սսկվեք. Սասուն Միքայելյանը զգուշացրեց նախորդ իշխանությանը

Առաջին 2 թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել, ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Սուրեն Պապիկյնաը իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ արդարացնել հույսերը` անդադրում աշխատանքով։

Հայտնի է նաև ՔՊԿ–ի նոր կազմը։ Այսպիսով, այսօր կայացած ՔՊԿ–ի վարչության համագումարի արդյունքում վարչության կազմում ընտրվեցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ, մշակույթի, ստորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար Հակոբ Արշակյանը,  ՔՊ–ական Վիլեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանը, «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը,  «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը,  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը։

Գնացեք մոմ վառեք, աղոթեք, դադարեք կախվել մեր քաղաքական կապիտալից. Աշոտյանի կոչը` ՔՊ–ին

Հիշեցնենք, որ վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էր 51 թեկնածու։